Երեկ Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ մեր աղբյուրի՝ պատճառը հավանաբար երեկվա սկանդալային դեպքերն ու դրանց լուսաբանումն էր մամուլում, ինչն իսկապես ազդել է երգչի վրա:

Երեկ ողջ համացանցը ողողված էր ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ)  տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են Գլենդել քաղաքում տեղի ունեցող միջոցառման ժամանակ որոշ մարդիկ աղմուկ-աղաղակ բարձրացրել երգչի կատարման ժամանակ:

 

Որոշները, ովքեր կրում են Նիկոլ Փաշինյանի դիմանկարով շապիկներ,  թիկունքով էին կանգնել երգչին՝ այդկերպ ցույց տալով իրենց արհամարհանքը Փամբուկչյանի հանդեպ:

Ի դեպ, ավելացնենք, որ միջոցառման ժամանակ ոչ բոլորն էին միացել երգչին «արհամարհողների» բանակին: Զարմանալի է, որ այդ սկանդալը հրահրողների մեջ հենց միջոցառման կազմակերպիչներից  են եղել, նրանք, ովքեր որ երգչին ի սկզբանե թույլ էին տվել բեմ բարձրանալ և մասնակցել միջոցառմանը: Հակառակ դեպքում, շատ անհասկանալի էր կազմակերպիչների պահվածքը՝ երբ ընդհանրապես փորձ չարվեց ինչ որ կերպ հանգստացնել դրությունը և առանց որևէ հանդուրժողականության կոչի հայտարարվեց մյուս մասնակցի անունը:

Իրենց նման ձևով պահած մարդիկ պատճառաբանում էին, որ  2017թ-ին՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ելույթի ժամանակ երգիչը խոնարհվել է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի առաջ և սա դրա պատասխանն է:

Losarmnews.com