Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, երբ Վիգեն Սարգսյանը նշանակվեց Պաշտպանության նախարար իր հետ տարավ, այսպես ասած, թիմի անդամներին:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի  (Սերժի Վաչո)  միջամտությամբ Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության պետ նշանակեց գնդապետ Արթուր Բաղդասարյանին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանն այդ պաշտոնին այդքան էլ ընդունված չէ, նրան համարում են համակարգի կոռումպացված դեմքերից, ով ՌՈ մուտք գործելուն պես իրեն տեր ու տիրակալի կարգավիճակում է զգում:

Սխալ է ընդունվում նաև հանգամանքը, որ ՌՈ պետ կարող է մնալ նախկին իշխանությունների հետ սերտաճած մեկը և թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալվում է նրա ազատումը:

Վիգեն Սարգսյանի հեռացումից հետո նրան այդ պաշտոնում չտեսնող մարդիկ ̀ Դավիթ Տոնոյանի հետ հույս են կապում այն առումով, որ նա կգտնի պաշտոնի անձնագրին համապատասխան մեկին, ով լավագույնս կղեկավարի համակարգում խիստ առաջնային այդ պաշտոնը:

ԼՈւՐԵՐ.com-ը Արթուր Բաղդասարյանի նշանակման առթիվ հանդես էր եկել հրապարակմամբ և տեղեկացրել, որ գնդապետ Բաղդասարյանը մինչ ՌՈ պետ նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ պետական պահպանության վարչության պետի, այսպես ասած` նախագահական անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Վերջինս համակարգում էր Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակիցներին: