Սարերն ու ձորերը խոսել չգիտեն, սակայն կարող են արձագանքել: Մի՞թե մեր բանավոր հոգին լուռ պիտի մնա, մի՞թե չպիտի արձագանքի երկնքից եկած ձայնին՝ Աստծո կանչին, որն ասում է. «Վեր կաց, վեր նայիր և տես քո Տիրոջը՝ քո Փրկչին, քանզի Ես տեսնում եմ քեզ և կամենում եմ փրկել»: