Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխատակազմին շուրջ 1.5 տարվա արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություններ։

Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ նախարարության աշխատակազմն իր ողջ եռանդն ու ջանքերը ներդրել է գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման համար՝ հույս հայտնելով, որ դրանքկլինեն շարունակական։ 

Նախարարության աշխատակիցներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախկին նախարարին՝ կառավարման նոր մշակույթ ներդնելու և առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար։

Նախարարի հետ հեռացել է նաև նրա խոսնակը․ «Այլևս չեմ զբաղեցնում ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը»,- ֆեյսբուքյան իր էջում  գրել է Իգնատի Առաքելյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը և հավելել․ «Ես շատ ուրախ եմ, որ տրվել էր հնարավորություն Ձեզ հետ աշխատելու համար։ Դա մեծ պատիվ է ինձ համար։Վստահ եմ շարունակելու ենք համագործակցությունը։

Շնորհակալություն»։