ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Շահեն Ավագյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Շահեն Ավագյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։