ԿԺԴՀ-ն կարող Է վերանայել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի շուրջը ձեռքբերված համաձայնությունը, եթե նա շարունակի պահանջել միակողմանի կարգով Կորեական թերակղզու միջուկազերծումը: Մայսի 16-ին այս մասին հայտարարել Է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Գե Գվանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք շահագրգռված չենք այն բանակցությունների հարցում, որոնք մեզնից պահանջում են միակողմանի կարգով հրաժարվել միջուկային զենքից»,- մեջբերում Է նրա խոսքը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ): «Մեզ ոչինչ չի մնա անել, քան վերանայել այն հարցը, թե համաձայնություն տանք արդյոք ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովին»,- հավելել Է նա:

Մայիսի 15-ին ԿԿՀԳ-ն հայտնել Էր, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները չեղյալ են հայտարարել Սեուլի հետ մայիսի 16-ին նախատեսված բանակցությունները, քանի որ անցած ուրբաթ օրն սկսվել են Max Thunder ամերիկա-հարավկորեական ռազմաօդային զորավարժությունները: Փհենյանը նաեւ հարցականի տակ Է դրել ԱՄՆ – ԿԺԴՀ գագաթնաժողովի անցկացման հարցը:

Պետդեպարտամենտն արձագանքել Է Թրամփի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու Փհենյանի սպառնալիքին:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը լրագրողներին հայտարարել Է, որ Վաշինգտոնը Փհենյանից ոչ մի կարգի ծանուցումներ չի ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Նոյերթն ընգծել Է, որ բանակցությունների նախապատրաստումը կշարունակվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: