Կառավարության մայիսի 17-ի օրակարգային հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելացրեց ևս երկու հարց, որոնք վերաբերում էին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականին և ՊԵԿ նոր նախագահ ընտրելու հարցին:

Երեկ երեկոյան հանդիպում ենք ունեցել Վարդան Հարությունյանի հետ և փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ Կառավարության նիստում կկատարվի այդ որոշումը և կնշանակենք ՊԵկ նոր նախագահ:

Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը;

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, որ Դավիթ Անանյանին կնշանակեն ՊԵԿ ղեկավար: Նշենք, որ Դավիթ Անանյանը մինչ այս աշխատում էր որպես ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը համարվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավորը և մինչ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնեը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր: