Արդեն տեղեկացրել ենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ազատվեց իր պաշտոնից:

Հարությունյանն իր հրաժարականի դիմումի ընդունումից հետո հայտնեց, որ ուզում է  տեղեկացնել, որ կես տարվա ընթացքում   բյուջեի հավաքագրումները տասնչորս միլիարդով գերազանցել են և դա հիմք է տալիս հայտնելու, ՊԵԿ-ն արձանագրել է առաջանցիկ հավաքագրում:

 

«Մեկ անգամ ևս ուզում եմ Կառավարության կազմին շնորհավորել և ցանկանալ ամենալավը»,-ասաց հեռացող պաշտոնյան: 

Փաշինյանը դիմեց Հարությունյանին, որ  նրա կողմից արված ակնարկն իր համար հասկանալի է և հարց ուղղեց նորանշանակ ՊԵԿ ղեկավարին՝  արդյո՞ք վերջինս հասկացավ այդ ակնարկը:

 Ի պատասխան՝ Դավիթ Անանյանը նշեց, որ դա ընդունեց որպես բարի ցանկություն: