ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, նախքան կառավարության նոր կազմի վերաբերյալ տեսակետ հայտնելը՝ նշեց, որ նախքան գնահատական տալը, հարկավոր է ուսումնասիրել այն բազան, որի վրա կազմավորվել է նոր կառավարությունը. «Այն համակարգային փոփոխությունները, որոնց մասին տարիներ շարունակ խոսվել է՝ բյուջետային ծախսերի անարդյունավետություն, ստվերային տնտեսություն՝ այս մասով լիահույս եմ, որ նոր կառավարությունը կփորձի լուրջ քայլեր ձեռնարկել և մենք արդեն տեսնում ենք որոշակի թափանցիկություն և հաշվետվողականություն պետական կատավարման համակարգում, բայց շատ մեծ բան ակնկալել նրանց տրված կարճ ժամակամիջոցում՝ թերևս կոռեկտ չէ. ռազմավարությունների փոփոխությունները շատ լուրջ մասնագիտական աշխատանք է, որը, չեմ կարծում, որ այս կարճ ժամականահատվածում հնարավոր կլինի»,-ասաց Մանուկյանը: 


Անդրադառնալով երեկ կառավարության նիստում ԱՎԾ ոողջ կազմի և պետի վերանշանակմանը և հանրության մեջ արթնացած դժգոհությանը՝ տնտեսագետը նկատեց. «Դժվարանում են նշել այն ռեսուրսները, որոնք եղել են սեղանին և քննարկվել: Այստեղ, սակայն, էական չէ նկարչությունը, թե քանի տոկոս  տնտեսական աճ է նկարված: Կառավարման գործում ամենակարևորն այն է, որ այդ աճը ներառական լինի և հասարակությունն իր կենսամակարդակի վրա զգա այդ փոփոխությունը: Հիմա նոր  կառավարությունն այն փոփոխությունները նախանշել է և այստեղ, կարծում եմ՝ էական չէ՝ ով է վերանշանակվել և ով է այդ հաշվարկն իրականացնողը: Պետք  չէ ընկնել ձևի հետևից. պետք է բովանդակային քննարկում գնա»,-ասաց Մանուկյանը:

վերջինս նշեց՝ կարևոր է, որ նոր կառավարությունը կարողանա ներկայացնել այն գործընթացները, որով կարողանալու է պետության վերաբաշխողական գործառույթները հնարավորինս մեծ էֆեկտ ապահովել: