Հայ հանրության ուշադրության կիզակետում գտնվող բանանի շուկան շարունակում է վայրիվերումներ ապրել:

Հիշեցնենք, որ էկզոտիկ մրգերի ներկրմամբ զբաղվում է պատգամավոր Միհրան Պողոսյանը ̀ իր «Քեթրին գրուպ» ընկերության միջոցով, դա է պատճառը, որ շուկան մեծ ուշադրություն է գրավել իր վրա:

 

Մինչև 900 դրամ արժեցող բանանն այս օրերին էժանացել է ̀ դառնալով 500-600 դրամ ̀ ըստ որակի:

Արդյոք սա կապված է իշխանափոխության հետ, թե ոչ, սակայն պետք է արձանագրել նկատելի փոփոխությունը: