Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր բողոքի ակցիա են իրականացնում «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները, ովքեր բողոքում են բարձր վարձավճարների դեմ և պահանջում 30% տոկոս իջեցում:

Գործադուլ հայտարարած աշխատակիցները շրջում են տաղավարներով և իրենց միանալու կոչ անում:

 

Թեև հիմա տևական դադար է, բայց կազմակերպիչները ելքեր են փնտրում, որպեսզի լուծվեն իրենց պահանջները:

Ըստ որոշ տեղեկությունների, եթե «Սուրմալու» տոնավաճառի ղեկավարությունը չիջեցնի վարձավճարները՝ ստիպված են լինելու թողնել տաղավարները և տեղափոխվել «Առինջ մոլ»: