«Իրատես» թերթը գրում է.

«Այս օրերին կառավարության առաջնահերթությունները ստվերել են ոչ վաղ անցյալում հարթակից հնչած մեկ այլ կարեւոր քայլ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս կառավարությունը սկզբից իրեն հռչակեց ժամանակավոր, որպեսզի ԸՕ-ի փոփոխություններ անի եւ նոր ընտրություններ հայտարարի: Սակայն եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը՝ ՀՀԿ-ն (այնքա՜ն խորթ է հնչում հանրապետականին ընդդիմություն համարելը), կարծես մտադիր չեն շտապողականություն ցուցաբերելու այս հարցում:

 

Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է «լավ» կառավարության ծրագիր ներկայացնել, իսկ ՀՀԿ-ն այն հաստատապես չի մերժի, որպեսզի խորհրդարանն ազատ չարձակվի: Ավելին, ՀՀԿ-ին էլ բացարձակ ձեռնտու չէ այս պահին արտահերթ ընտրությունների անցկացումը:

Թե Փաշինյանի կառավարությունը ինչ սահմանադրական ճանապարհ կգտնի արտահերթ ընտրությունների իրագործման հարցում, կերեւա առաջիկայում, բայց ԸՕ-ի փոփոխությունները, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն անկասկած տապալելու է, որովհետեւ չի ցանկանում այլ ընտրակարգով գնալ ընտրությունների:

Այս հարցում ՀՀԿ-ից համաձայնություն կորզելու համար ամիսներ կպահանջեն, այնպես որ, առաջիկայում պետք չէ սպասել արտահերթ ընտրություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում