Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության նորանշանակ պատգամավոր Հակոբ Կոնջոյանն այն համոզմանն է, որ իրեն հետաքրքիր և արդյունավետ աշխատանք է սպասվում, քանի որ հեղափոխությունից հետո հաջորդ կարևոր քայլը պետք է լինեն արտահերթ ընտրությունները․

«Ունեմ տարբեր գաղափարներ թե՛ կրթության, թե՛ այլ ոլորտներում և առաջիկայում առաջարկներս կներկայացնեմ»,-ասաց պատգամավորը։ 

 

Հարցին՝ արդյո՞ք ԵԼՔ դաշինքում արդեն հստակ է, թե ով է լինելու խմբակցության ղեկավարը, նորանշանակ պատգամավորը նկատեց, որ դեռևս հստակ չէ և հարցին կանդրադառնան առաջիկա օրերին։ 

Նորանշանակ պատգամավորը դժվարացավ կարծիք արտահայտել հնարավոր կոալիցիաների վերաբերյալ, պարզապես նշեց․ «Քանի որ պարոն Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարել է, որ կարևորագույն խնդիրը մնում է համերաշխության միջավայրի ապահովումը, առայժմ թույլ տվեք իմ կողմից հրապարակում չանեմ»,-ասաց նա։