Ինչո՞ւ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկա չէր Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նման պատասխան տվեց.

 

«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն, միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։

Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ՝ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։

Հիշեցնենք, որ պաշտոնական այս միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Արցախի բարձրաստիճան այրեր: