Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում 28-ամյա Նարեկ Ճաղարյանը իր վարած Opel մակնիշի 35 PQ 401 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի եզրին։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, քանի որ պարզվել է՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա վերջերս էր ամուսնացել, իսկ ավտոմեքենան գնել էր 1-2 օր առաջ։