Ինչպես տեղեկացրել ենք, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց ուսանողներն ակցիայի էին նախապատրաստվում։ Րոպեներ առաջ, կազմակերպիչներից՝ Դավիթ Պետրոսյանի ելույթի խոսքով մեկնարկեց ցույցը։ Ուսանողները պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե՝ ներկայիս ռեկտորի փոխարեն այլընտրանք ունե՞ն, Դավիթը պատասխանեց, որ դեռ չեն որոշել։

 

Մեր այն դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հորդորել էր դադարեցնել անհնազանդության ակցիաները՝ Դավիթը նկատեց, որ իրենք ուսանողներով միշտ անկախ են եղել և իրենք են լուծում իրենց խնդիրները։

Մեկնարկեց քայլերթ՝ «Ազատ, անկախ, ուսանողներ» կոչերով։