«Հրապարակ» թերթը գրում է․

«ՔՊ»-ում վստահ են, որ «Ելք» դաշինքն անցնելու է պատմության գիրկը։ Նրանք հակված են այլ ֆորմատի։ Օրինակ՝ «Նիկոլ Փաշինյան» կոչվող միավորում կընդգրկվեն ինչպես «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, այնպես էլ անկուսակցականներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ Իսկ ՀՀԿ-ում վստահ են, որ այս տարի ընտրությունները բացառված են։

 

«Աշնանը 2 կարեւոր միջոցառում կա՝ Ֆրանկոֆոնիայի համաժողով, Էրեբունի-Երեւանի տոնակատարություն, ձմռանը կառավարությունը բյուջեն պետք է բերի։ Սրանք կարեւոր միջոցառումներ են, որոնք չեն կարող զուգակցվել այլ միջոցառումներով։ Այնպես որ՝ մինչեւ տարեվերջ ընտրություններ չեն լինի»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը։