Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդարադառնալով ընդերքօգտոգործող ընկերություններում իրականացվող ստուգումներին, նշեց, որ նախատեսված ընթացակարգով ստուգվելու են բոլոր ընկերություններն՝ այդ թվում  և Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը, և այս հարցում իրեն չի կարող կաշկանդել հանգամանքը, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է․

«Միանշանակ չեմ կաշկանդվելու։ Մենք խոսել ենք պարոն Ծառուկյանի հետ և նրա կողմից եղել է հետևյալ հանձնարարականը՝ եթե ստուգումներ, ապա առաջինը՝ ինձանից», -ասաց  նախարարը։

 

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնը շահագործում է Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրը։

Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկի ժամանակ հատուկ հանձնարարեց բաց և հրապարակային ստուգումներ սկսել ընդերքօգտագործող ընկերություններում։