Այսօր՝ մայիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց մի քանի տասնյակ երիտասարդներ յուրօրինակ ցույց էին անում՝ «Զառային  անջատեք, ողջամտությունը միացրեք», «Զառա-շոու»,  կարգախոսներով: Ցուցարարները նման քայլով դիմավորում էին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին և նրա թիմին, ովքեր նախապես հայտարարել էին, որ բողոքի ակցիա կիրականացնեն Երևանի քաղքապետարանի դիմաց:  Նրանք իրենց հետ վերցրել էին փուչիկներ և պոպկորն՝ իրենց որակավորմամբ՝ «Փոտանջյանի կազմակերպած հերթական շոուն» դիտելու համար:

Ակցիայի կազմակերպիչներից՝ Սևան Աղաջանյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Մեր նպատակն է մեկ անգամ ևս ի ցույց դնել հանրությանը, որ կան իրական պայքարողներ և պարզապես շոումեններ, որոնց նպատակը միայն շոու կազմակերպելն է»:

 

Սևան Աղաջանյանը նաև պատմեց, որ Զարուհի Փոստանջյանը խոստացած ցույցը չի կազմակերպել. մի քանի անգամ պտտվել է  իրականացվող ակցիայի կողքով և լուռ հեռացել: