«Ժամանակ» օրաթերթը գրում է.

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ տարեսկզբից սկսած Սևանա լճի մակարդակը բարձրացել է 30 սմ-ով: Հայտնենք, որ տարվա այս ժամանակահատվածում Սևանա լճի բարձրացումը կապված է բնակլիմայական պայմանների հետ: Ավելին՝ Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել է 13 սանտիմետրով: Սա արդեն Հարությունյանի և նրա ղեկավարած հաստատության աշխատանքի արդյունքն է: Այդ կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ մարտ-ապրիլ ամիսներին, և ամենայն հավանականությամբ այդ ջուրն օգտագործվել է Հրազդան գետի վրա կառուցված ՀԷԿ-երի միջոցով էժան էլեկտրաէներգիա արտադրելու և հայ սպառողների վրա թանկ վաճառելու արդյունքում: Հայտնի է, որ Սևանա լճի մակարդակի 1 սմ իջեցումը ապահովում է մոտավորապես 1 մլն դոլարի եկամուտ: Պարզ հաշվարկով Հարությունյան-Կարապետյան զույգը Սևանի ջրային պաշարները յուրացնելու միջոցով գրպանել է 13 մլն դոլար գումար: Ահա թե ինչ է լինում, երբ երկրի ջրային պաշարները վստահում են թալանչի գազավիկների թայֆային:

Ավելի մանրամասն' թերթի այսօրվա համարում: