«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչն այս պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Հիմա նոր սահմանադրության պայմաններում այդ կառույցը ենթարկվում է վարչապետին: Հարությունյանն էլ թավշյա հեղափոխությունից հետո դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե լինելով Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը՝ ինչու ինքն էլ հրաժարական չներկայացրե՞ց, Հարությունյանն ասել է. «Ես զինվորական եմ, իմ մնալ չմնալը ես չեմ որոշում»: Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ է ընդունել, շատ նորմալ համագործակցում են: Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի ու Ն.Փաշինյանի գործելաոճերի տարբերություններին, Հարությունյանը խոստովանել է, որ Փաշինյանի օրոք իրենց համար որոշակի դժվարություններ կան: «Ամեն անգամ երբ ինքը մտնում է ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում»,- խոստովանել է Հարությունյանը»:

 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: