Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրականացրել են մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում պարզվել է, որ ընդերք օգտագործող մի շարք ընկերություններ չեն վճարել օրենքով սահմանված կարգով ռեկուլտիվացայի համար նախատեսված վճարները:

Փաշինյանն արձագանքեց, որ ըստ իր տեղեկությունների, չվճարված գումարի չափը հասնում է 500 մլն դրամի:

Ի պատասխան՝ նախարարն արձագանքեց, որ անհրաժեշտ կարգով ընթացակարգ է սկսել նաև այս հարցով ՀՀ Գլխավոր դատախազությունը և թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը, պետք է ճշտի էներգետիկայի նախարարությունը:

Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն արձագանքեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե 500, այլ 300 մլն դրամի մասին և նախարարությունը համապատասխան զգուշացումներ է ուղարկել գումարները չվճարած ընկերություններին: Գործընթացը սկսվել է և եթե 90 օրվա ընթացքում չվճարեն այդ գումարները ռեկուլտիվացիոն ֆոնդին,  ընկերությունների շահագործման լիցենզիան կդադարեցվի: