Time հանդեսը ցուցադրել Է իր նոր շապիկը, որն ստեղծվել Է 958 անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

Time-ը Intel-ի հետ համագործակցությամբ Կալիֆոռնիայի երկինք Է արձակել Shooting Star ընկերության 958 դրոն: Անօդաչուները, որոնք նմանվում Էին կարմիր լույս արձակող կետերի, հանդեսի շապիկի վրա ձեւավորել են ավանդական շրջանակը եւ Time-ի լոգոտիպը:

Ինչպես նշվում Է, սա Time-ի առաջին շապիկն Է, որն ստեղծվել Է անօդաչու սարքերի օգնությամբ: Այն տարբերվում Է մնացած բոլորից, որոնք ստեղծվել են հանդեսի 95-ամյա պատմության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: