Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված Գոռ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երկու անձ՝ Սարգիս Սահակյանն ու Գևորգ Համբարձումյան ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ Գևորգ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հորեղբոր որդին է:

 

Ինչպես տեղեկացրել ենք, ապրլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում էին նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետ Կարո Օհանյանը: