Հունիսի 1-ին «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված հանքարդյունաբերական միջազգային ընկերությունների խումբը Երեխաների պաշտպանության օրվան նվիրված մի շարք տոնական միջոցառումներ կազմակերպեց, որոնց մասնակցեց հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։

Տոնական միջոցառումների շրջանակում ընկերությունը անցկացրեց Արարատ քաղաքի մանկապարտեզի երկու նոր մասնաշենքի բացման արարողությունը, որոք վերանորոգվել են ընկերության միջոցներով և այնուհետև կահավորվել հարմարավետ, գեղեցիկ մանկական կահույքով։ 

Վարդենիս և Արարատ քաղաքներում, որտեղ «ԳեոՊրոՄայնինգը» իրականացնում է իր գործունեությունը, երեխաների համար կազմակերպվեցին ուրախ և գեղեցիկ միջոցառումներ, որոնց ընթացքում անցկացվեցին մրցույթներ ու խաղեր, բոլոր մասնակիցները ստացան նվերներ։ Համերգային ծրագրի ընթացքում երեխաներին այցելեցին ծաղրածուներ, երեխաների կողմից սիրված մուլտֆիլմերի հերոսներ, ինչպես նաև ելույթ ունեցան հայկական էստրադայի երիտասարդ աստղերը։ 

Առանձին մանկական ծրագիր և ֆինանսական օգնություն էր կազմակերպվել նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար, ոնոնք ընկերության առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում արդեն 11 տարի։Դեռ  2012 թվականից «ԳեոՊրոՄայնինգը» Հայաստանում սկսեց իրականացնել հայ ուսանողների՝ Հայաստանի ու Ռուսաստանի բուհերում հանքարդյունաբերական մասնագիտությունների ուսման ծրագիրը։ Ուսումն ավարտելուց հետո «ԳեոՊրոՄայնինգը» երիտասարդ մասնագետներին աշխատանքի է տեղավորում Հայաստանյան իր ձեռնարկություններում։ Ծրագրի առաջին հինգ մասնակիցներն արդեն ավարտեցին Սանկտ Պետերբուրգի պետական լեռնագործության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը։ Ծրագրի շրջանակում ԲՈՒՀ-երում ուսանելու ընթացքում «ԳեոՊրոՄայնինգը» ապահովում է ուսանողների ապրուստը, ավիափոխադրումների ծախսերը, բժշկական ապահովագրությունը և տրամադրում նրանց ամսական թոշակները։ 

Երեխաների պաշտպանության օրվա միջոցառումների շրջանակում ընկերության ղեկավարությունը պայմանագրեր կնքեց Արարատ քաղաքի և Արարտ գյուղի դիմորդների հետ՝ նրանց ուսումը Սանկտ Պետերբուրգի լեռնագործական ինստիտուտում անցկացնելու վերաբերյալ։ Լեռնագործական ֆակուլտետ ընդունված ուսանողները սեպտեմբերին արդեն կմեկնեն Սանկ Պետերբուրգ։