Ինչպես տեղեկացրել էինք
,  Վայոց Ձորի մարզի Եղեգիս  համայնքի բնակիչները բողոքում են տարածքում կառուցվող նոր ՀԷԿ-երից: Այսօր՝ հունիսի 4-ին, համայնքի բնակիչները փակել են  Շատին և Եղեգիս գյուղ տանող ճանապարհները. պատճառը նույնն է, սակայն ավելացել է նաև համայնքապետ Արթուր Ստեփանյանի հրաժարականի պահանջը:

«Մենք մի քանի օր առաջ էլ ենք փակել ճանապարհները նույն պահանջով, և քանի որ որևիցե ընթացք չի տրվել, համայնքապետը նույնպես ոչինչ չի ձեռնարկել, մեր պահանջին այժմ ավելացրել ենք նաև նրա հրաժարականը: Եղեգիս գետը լրիվությամբ ցամաքել է: Սա օլիգարխիկ քաղաքականության արդյունք է. սա կոռուպցիա է, լուրջ կոռուպցիա, այս ամենի խորքում ավելի լուրջ բաներ են: Պատկան մարմինները պետք է արձագանքեն,  քանի դեռ ավելի լուրջ ցնցումներ չեն առաջացել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից՝ Տիգրան Եղոյանը:

 

Տեղացիների անհանգստության պատճառը ՀԷԿ-երի գործունեության պատճառով  հասցվող լուրջ էկոլգիական վնասն է. նրանք պնդում են, որ  Եղեգիս գետի վրա պատրաստվում են կառուցել ևս 4 ՀԷԿ: