«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է շոու-բիզնեսում մոնոպոլիաների մասին` ասելով, որ նոր կառավարության 100 օրը լրանալուց հետո ինքը բարձրացնելու է այդ հարցը:

«Դաշտը մոնոպոլիզացված է վերջին քսան տարում, վերջին տասը տարում՝ ավելի խորացված կերպով: Սեւ ցուցակներ, իհարկե, կային դեռեւս 1998-ից, բայց այն ժամանակ էլի ինչ-որ տեղեր կանչում էին: 2008-ից դռները բացվում են միայն այն մարդկանց առջեւ, որոնք հաճոյանում են իշխանություններին: Ես երբեք չեմ եղել այդ 10-20 հաճոյացողների մեջ»,- ասել է նա՝ հավելելով,- «Սեւ ցուցակներ կազմողներն ասել են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր «լյուբիմչիկներին» մզցնելու ենք: Ես չգիտեի, որ Տեր-Պետրոսյանի «լյուբիմչիցան» եմ եղել: Ասում էին՝ իշխանության ճաշակով չես: Դրանից հետո այնքան ուրախացա, ավելի լուրջ կարծիք կազմեցի իմ մասին՝ տեսնելով, թե որ երգիչներն են իրենց ճաշակով»:

 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի ասօրվա համարում: