«Նշանակվել է նախարար, ով Սփյուռքը ճանաչելու իր փորձը, պատկերացումները պետք է բերի ու նորովի ձևով գործունեություն ծավալի նախարարությունում։ Սակայն նախկին իշխանությունից ստացած ժառանգությունը թույլ չի տալիս միայն գալ ու ստանձնել պաշտոնը: Մենք պետք է ձեռնամուխ լինենք վերափոխելու նախարարության աշխատանքը»,- այս մասին  այսօր Սփյուռքի նախարարությունում լրագրողների հետ հանդիմանն հայտարարեց Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նա նշեց՝ պարտավոր են հաշվետու լինել քաղաքացիների առաջ, իսկ Սփյուռքի նախարարությունը պետք է լինի աշխարհուոմ ապրող ամեն մի հայի համար:

Հայրապետյանը անդրադառնալով տենդերներին նշեց՝ իր հանձնարարականով ուսումնասիրվել է այս ոլորտը. «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին երեք տարիներին տենդերները շարունակ նույն ընկերություններն են շահել: Փաստեր չկան, բայց խոսակցություններ կան, որ այդ ՍՊԸ-ն անմիջական կապ է ունեցել ՊՈԱԿ-ի նախկին աշխատակազմի հետ: Դավիթ Սանասարյանի հանձնարարականով կիրականացվի աուդիտ, որի արդյունքում կորոշվի, թե ինչպիսի ընթացք է ստանում քննությունը»,- ասաց նախարարը:

Հայրապետյանն անդրադարձավ նաև 2012-ին իր ու իր համախոհների կողմից հիմնած կուսակցությանն ու հայտարարություններին, որի ժամանակ իբրև թե ասել է՝ կսատարի Սերժ Սարգսյանին. «Բերեք, ցույց տվեք հայտարարություն, որ ես Սերժ Սարգսյանի անունն եմ տվել: Ընդամենը մամուլի ասուլիս թ եղել, որի ժամանակ հայտարարվել է մեր մտադրության մասին: 21 տարեկան երիտասարդներ ցանկանում էին կուսակցություն հիմնել, հետո խնդիրներ առաջացան և թիմը պառակտվեց», - պարզաբանեց նախարարը: