Թուրքիայի Յալովա շրջանում ձերբակալվել է հայտնի մուլտիպլիկատոր, ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեն: Ծաղրանկարիչը մեղադրվում է Էրդողանին վիրավորելու հատկանիշներով:

Այս մասին հայտնում է թուրքական haberturk-ը:

Ծաղրանկարիչը դատարանի վճռով դատապարտվել է 14 ամիս 15 օր ազատազրկման:

Նուրի Քուրթջեբեի ազատազրկման պատճառ են հանդիսացել նրա կողմից 2015 թ. արված ծաղրանկարները, որոնցում տեղ էր գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: