«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը

Համաձայն հայտարարագրի՝ Գրիգորյանը նախորդ տարի երկու նոր անշարժ գույք է ձեռք բերել՝ ավտոտնակ ու բազմաբնակարան բնակելի շենք: Մինչ այդ պաշտոնյան արդեն իսկ ունեցել է մեկ բնակարան եւ երկու հողամաս:

Ավտոտնակը գնվել է 1 միլիոն 710 հազար դրամով, իսկ բազմաբնակարան շենքը՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը, 31 միլիոն 134 հազար դրամով:

Բանկային հաշիվներին որպես դրամական միջոցներ ունեցել է չորս տարբեր արժույթներով արտահայտված գումար: Այսպես, 2017 թ. վերջին նա ունեցել է 16 միլիոն 800 հազար դրամ, 28 հազար 500 ԱՄՆ դոլար, 7200 եվրո ու 124 հազար ռուսական ռուբլի: Ի դեպ, տարեսկզբին ունեցել է նաեւ 1500 վրաական լարի, որն ամբողջությամբ ծախսվել է: Տարեկան եկամուտները կազմել են 8 միլիոն 211 հազար դրամ, որից 44 հազար դրամը ստացված փոխառություններ են, իսկ մնացածը՝ աշխատավարձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում