Վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ հնչող շինծու մեղադրանքների մեջ թերեւս ամենաանհիմնը նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի հնչեցրած մեղադանքն է այն մասին, որ ունի հարկային պարտավորություններ:

Պարո՛ն Աբգարյան, թերեւս ավելորդ եմ համարում հիշեցնել, թե ինչ պայմաններում է ձեր քաղաքապետ եղած տարիներին գործող մանկապարտեզի շենքը վաճառվել եւ վերածվել ձեր իսկ սեփական «Վաղարշապատ» մարզական ակումբի, սակայն չեմ կարող չնշել, որ լինելով քաղաքապետ, պետք է, որ լավ գիտենայիք, որ շինության կադաստրային արժեքը որոշողը քաղաքապետարանը չէ եւ ձեր հնչեցրած մեղադրանքը քաղաքապետարանի հասցեին առնվազն անհիմն է:

Անընդունելի եմ համարում նաեւ Ձեր' հատկապես, որպես նախկին քաղաքապետի, հարկերը վճարելուց հրաժարվելու մասին բազմիցս արված հայտարարությունները: Պարոն Աբգարյան, դուք ինձնից լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները եւ կազմակերպությունները պարտավոր են վճարել հարկեր, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված: Ի հավելումն նշեմ, որ հարկ վճարել-չվճարելը չի սահմանվում այս կամ այն անձին, քաղաքապետին կամ քաղաքային իշխանությանը սիրել-չսիրելով: Սիրում կամ ընդունում եք դուք քաղաքային իշխանությանը թե ոչ, դա ձեզ չի ազատում հարկերը վճարելու պարտավորությունից:

Ինչ վերաբերվում է որդու' վաղամեռիկ Գոռ Աբգարյանի ավտոմոքենայի գույքահարկը պահանջելու մասին հնչած հայտարարությանը, ապա նշեմ, որ Գոռ Աբգարյանի նկատմամբ հարկայի պարտավորթյունները չկատարելու համար ԴԱՀԿ-ումկատարողականվարույթ է հարուցվելէ նրա կենդանության օրոք, որը մահից հետո ավարտվել է: