Օրերս  գրել էինք, որ Սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ 27 տարեկան է, իսկ օրենսդրությամբ այդ պաշտոնում կարող էր նշանակվել միայն 30-ը բոլորած ՀՀ քաղաքացին: Նախարարությունը, սակայն, ի սկզբանե հայտարարել էր, որ օրենսդրության որևէ խախտում չկա: Հիմա էլ մտափոխվել են և որոշել ընդունել սեփական կոպիտ սխալը, դա անվանելով «շփոթմունք»: Թե երբվանից է օրենքի չիմացությունը համարվում «շփոթմունք»՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ նախարարությունում «շունը տիրոջը չի ճանաչում», կամ էլ Սփյուռքի նախարարությունում օրենքից վեր է դասվում սեփական խնամի-ծանոթ-բարեկամներին ամեն գնով պաշտոնի խցկելը: Հուսանք՝ նման «շփոթմունքներ» այլևս չեն լինի, թե չէ հանրության մոտ կարող է նախկին իշխանություններից դեժավյու առաջանալ…