ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վահրամ Շահինյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից: Նախագիծը ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Վահրամ Շահինյանը պաշտոնից ազատվում է սեփական դիմումի համաձայն:

ՀՔԾ պետը հրաժարական ներկայացնելու մասին հայտարարել էր հունիսի 6-ին: