«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում, ամեն ինչ նորմալ է, եկել ենք այդ խնդիրներին լուծում տալու»: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Համբարձումյանը, ով այսօրվա կառավարության նիստում նշանակվելու է Սյունիքի մարզպետ:

«Ամենաառաջինը՝ սյունեցու արժանապատվությունն ենք վերականգնելու: Սիրո և թավշյա հեղափոխության արդյունքում բոլոր խնդիրները լուծվելու են, այդ ամեն ինչը վերականգնվելու է: Օրենքի շրջանակում ամեն ինչ լուծվելու է»,- ասաց նա:Նշենք, որ ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում է Կարեն Համբարձումյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին հարցը։

Հավելենք՝ Կարեն համբարձումյանը ԲՀԿ-ական է, աշխատում էր «Հայէլցանց»-ում որպես բաժնի պետ: Նա Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է: