Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կառավարության այսօրվա նիստում Վահե Հակոբյանը ազատվեց Սյունիքի, Աշոտ Ղահրամանյանը՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում նշանակվել էին ութ մարզի մարզպետներ. Աշոտ Սիմոնյանը՝ Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի: