Ավարտին են մոտենում Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց միջանկյալ հատվածի այգու բարեկարգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Տաշիր գրուպ» ընկերությունը մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) իրականացնում է բարեկարգման աշխատանքներ: