SHAMSHYAN.com-ը ներկայացնում է փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին.. Մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում։

Գործի նախապատմությունը հետևյալն է․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեումч սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։

Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը։ Ա. Անտոնյանի ներկայացուցիչը 05․05․2018թ․ հայցադիմում է ներկայացրել Կոտայքի դատարան ընդդեմ նաև Ն. Եսայանի՝ խնդրելով շինծու գործարքի հիման վրա իր տունը վերադարձնել իրեն։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ և որոշում է կայացրել կիրառել հայցի ապահովում՝ այն է, Ն. Եսայանին արգելել հիշյալ տան հետ կապված գործարք կատարել։

Ն. Եսայանին որոշակի գործողություններ արգելելու նպատակով ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որտեղ Ն. Եսայանին արգելվել է տան հետ կապված որևէ գործարք կատարել, այնինչ կենթարկվի վարչական պատասխանատվության։ Ն. Եսայանը 03․05․2018թ․ դիմում է ներկայացրել Կոտայքի ոստիկանության բաժին, որտեղ խնդրել է ՀՀ Կառավարության 797-Ն որոշման համաձայն իրականացնել տան բնակիչների վտարում։

Կոտայքի բաժնի աշխատակիցները հայտնել են Ա. Անտոնյանի ընտանիքի անդամներին, որ ներխուժման վերացումը տեղի կունենա 11․06․2018թ․-ին։ Քանի որ ոստիկանությունը առանց լիազորագրի չի կարող իրականացնել վտարում, Ն. Եսայանը ոստիկանությանն է տրամադրել լիազորագիր գործարք, որը, հիշեցնենք, դատարանի կողմից արգելված էր։ Ա. Անտոնյանի ներկայացուցչի կողմից բազմաթիվ դիմումներ և բողոքներ է ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև Ն. Եսայանին՝ հայտնելով, որ

1. Կոտայքի Դատարանի դատական ակտը պետք է կատարվի և Ոստիկանությունը իրավունք չունի արգելված գործարք լիազորագիր վերցնել Նունե Եսայանից, իսկ Նունե Եսայանը իրավունք չունի լիազորագիր գործարք տալ։

2. Կոտայքի ոստիկանության աշխատատակիցները լիազորված չեն կատարել որևէ գործողություն, քանի որ առկա է քաղաքացիաիրավական վեճ դատական կարգով։ Եթե ոստիկանությունը շարունակի իրականացնել վտարումը, ապա ոստիկանությունը կանցնի իր լիազորությունները պատճառելով ծանր հետևանքներ։

3. Արմիկ Անտոնյանի նկատմամբ որևէ գործողություն կատարելու դեպքում Արմիկ Անտոնյանին կարող է առաջացնել մահ, քանի որ Արմիկ Անտոնյանը անգիտակից է, մի շաբաթ է ոչինչ չի կերել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

4. ԴԱՀԿ-ի որոշումը պարտադիր է նաև ոստիկանության համար այն առումով, որ ԴԱՀԿ որոշմամբ արգելանք է դրվել Նունե Եսայանի կողմից որևէ գործարք լիազորագիր կատարել իսկ ոստիկանությունը ստացվում է մասնակից է դառնում անօրինականությանը։

5. Ոստիկանությունը անտեսում է այն փաստը, որ տանը բնակվում են նաև այլ քաղաքացիներ ում չի ծանուցել և չի տրամադրել ողջամիտ ժամկետ, խախտելով ՀՀ Կառավարության 797-Ն որոշման 5-րդ կետը։

6. Անօրինական է ոստիկանության կողմից ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում գտնվող անձին շտապ օգնության մեքենայով տնից հեռացնելու մտադրությունը, որը անձին առևանգելու հատկանիշներ կարող է պարունակել։

7. Ոստիկանությանը տրամադրված լիազորագիրը առոչինչ է, քանի որ չի կատարվել նոտարական կարգով։

8. Առկա է բժշկի եզրակացություններ, որոնց համաձայն Արմիկ Անտոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է և տեղափոխումը կարող է կյանքին վտանգ պառնալ։ Այնինչ, Ն. Եսայանը և ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները անտեսում են վերոգրյալը և հաստատակամ ցանկանում են ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով հասնել իրենց նպատակին, այն է՝ Ա. Անտոնյանին և վերջինիս ընտանիքի անդամներին վտարել արդեն իրենց կառուցած և գրեթե 50 տարի բնակվեցված տանը։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: