Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Գլխավոր խմբագիրը ձերբակալվել ու տեղափոխվել է Լենքորանի շրջանի ոստիկանություն:

Նա «Թուրան»-ին հայտնել է, որ կեսօրին մոտ ոստիկանները մեքենայով փակել են իր ճանապարհը և հրամայել գնալ իրենց հետ:

«Ես արդեն 3 ժամ գտնվում եմ ոստիկանությունում, և ամբողջ ընթացքում թերթի գործունեության հետ կապված հարցեր են տալիս ինձ»,-նշել է նա:

«Թուրանը»-ը փորձել է ոստիկանությունից խմբագրի ձերբակալության հետ կապված պարզաբանումներ ստանալ, սակայն չի հաջողվել: