«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնապահպանության նորանշանակ նախարարը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Գրիգորյանը հայտարարագրել է մեկ բնակարան ու երկու ավտոմեքենա՝ «OPEL VECTRAA 1.6 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 50 հազար դրամ արժողությամբ բաժնետոմս: Ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 70 հազար ԱՄՆ դոլար, 38 հազար 105 եվրո ու 4 միլիոն 974 հազար դրամ:

Դրամական միջոցները մայիսի 12-ի դրությամբ կազմել են 2 միլիոն դրամ, 3 հազար ԱՄՆ դոլար ու 896 շվեյցարական ֆրանկ, իսկ եկամուտները՝ 3 միիոն 780 հազար դրամ, որը հունվարի 1-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ստացած աշխատավարձն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում