ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Անուբաղ Համբարյանին ազատել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է նախագահ Սարգսյանի հրամանագրում: