«Սասնա Ծռերի» անդամ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոցը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր նորքի նստավայրում այսօր՝ հունիսի 14-ին, Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

 

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը նույնպես այսօր ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին: 

Լուսանկարը՝ hetq.am