«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից ազատվել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այդ պաշտոնին նշանակվելու է ՔԱԳՎ աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը: Վերջինս 31 տարեկան է, միջազգային հարաբերությունների մասնագետ, մագիստրոս: Մինչ ներկայիս աշխատանքը եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ: Դրանից առաջ էլ նույն նախարարությունում աշխատել է որպես ավիացիոն փորձագետ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում