«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ 350 աշխատատեղ ապահովող կազմակերպությունը՝ Menu.am -ը, հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Ինչպես տեղեկացնում է կազմակերպության ղեկավար Վահան Քերոբյանը, պատճառը «դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությանը նախորդող հակաժողովրդական կառավարության կողմից մտածված թունավոր օրենքներից» մեկն է, այն է՝ Հարկային օրենսգրքի այն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը նոր կառավարությունը ևս թողեց ուժի մեջ: «Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր»,-ասում է Քերոբյանը՝ հավելելով, որ «եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր»:

Սակայն այստեղ ոչ պակաս կարևոր հարց է, թե ինչո՞ւ այս մասին չէր հայտարարվում մինչև իշխանափոխությունը, եթե այս փոփոխությունը ուժի մեջ է հունվարի 1-ից: Ի՞նչն էր խանգարում նման դեմարշ անել այն ժամանակ: Հուսանք, այս հարցերի պատասխաններն էլ կտրվեն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում