Հայաստանում միջուկային բժշկության կենտրոնի գործարկումը տեխնոլոգիապես և ֆինանսապես բարդ գործընթաց է: Այս մասին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում հանդիպում-զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնը կառուցվել է պետական և վարկային միջոցներով, հետևաբար պետք է ամեն ինչ անել այն գործարկելու համար: «Շատ մեծ հարց է, այդ կենտրոնը Հայաստանին պետք էր, թե ոչ, բայց քանի որ ինքը արդեն կառուցված է մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն աշխատի: Ես խոսելու եմ այն ընկերության հետ, որը որ պետք է աշխատեցներ այդ կենտրոնը: Միայն այդ բանակցություններից հետո մենք կարող ենք հասկանալ, թե երբ կարող է գործարկվել այն»,-հավելեց նա:

Արսեն Թորոսյանը նշեց, որ կենտրոնում արված մի հետազոտությունը մոտավորապես 1000 դոլար է արժենալու: «Մենք պետք է հասկանանք, թե պետությունը որքան կարող է այդ ծառայություններից գնել իր քաղաքացիների համար: Միայն կենտրոն ունենալը շատ քիչ է»,-նշեց առողջապահության նախարարը: