Մենուա Հարությունյանն անդրադարձել է Էջմիածին քաղաքում վերջին օրերին կատարվող իրադարձություններին.

«Հայաստանում չկա մի քաղաք, որի քաղաքապետը ընտրված լինի ընտրողների 100 տոկոս քվեով, ավելին, վստահ եմ՝ բոլոր քաղաքներում էլ բնակչության մինչև 50 տոկոսն իրենց գործող քաղաքապետերին կամ չեն համակրում , կամ էլ ունեն իրենց ցանկալի քաղաքապետի թեկնածուն:

Իսկ սա նշանակում է, որ Էջմիածնի օրինակով Հայաստանի բոլոր քաղաքներում էլ գործող քաղաքապետերին չընդունողները կարող են դուրս գալ փողոց, ի դեպ՝ հաճախ նաև ուղղորդված մերժելու գործող քաղաքապետերին և նույն Էջմիածնի օրինակով փողոց կարող են դուրս գալ նաև գործող քաղաքապետի կողմնակիցներն իրենց քաղաքապետին սատարելու...

Եվ ինչ, սա նորմա՞լ ճանապարհ է, ինչի՞ ենք մենք այսպես հասնելու, քաղաքացիական բախումների՞:

Մեր երկրի նախագահը, վարչապետը և այլոք անհապաղ պետք է կոչ անեն հասարակությանը վերջ տալու փողոցում հարցեր լուծելու գործողություններին և իսկապես ժամանակն է սթափվելու, քանզի այս ճանապարհը մեզ ճիշտ տեղ չի տանելու...»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: