Էջմիածին քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր հացադուլ հայտարարած ընկերոջ' Արսեն Կարապետյանի հետ գիշերել է կենտրոնական հրապարակում: Նրանց են միացել քաղաքապետի մի քանի տասնյակ աջակիցներ: Գիշերը հանգիստ է անցել:

Նշենք, որ երեկ Կարեն Գրիգորյանը հաշտության կոչով հանդես եկավ և իր հրաժարականը պահանջողներին առաջարկեց գալ և նստել հաշտության նստարանին, սակայն ինչպես տեղեկացանք վերջիններս այդպես էլ չեն եկել:

Նշենք նաև՝ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ժամը 12:00-ին հանդիպման է հրավիրել Կարեն Գրիգորյանին և նրա հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչներին: Էջմիածնի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել գնալ հանդիպման: