ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկությունների արդյունքում գրանցված սահմռկեցուցիչ բացահայտումներին.

«Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու։

Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Ավինյանը։

«Թե բա՝ ազգ֊բանակ։ Էս չե՞ք, այ սրբապիղծ հրեշներ»,-իր հերթին դեպքին արձագանքել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյոնը: