Հանրապետականներն այսօր շտապ հաավաքվում են Մելիք Ադամյանում: Ըստ երևույթին նրանք քննարկելու են իրենց հետագա անելիքները: Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, հանրապետականները չեն շտապում գնահատականներ տալ կամ հայտարարություններ անել: Նրանք նշում են, որ կխոսեն հանդիպումից հետո:

Սակայն, մասնավոր զրույցներում որոշ հանրապետականներ ասում են, որ միանշանակ կողմ են քվեարկելու Մանվել Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում հայտարարելուն, այն էլ բաց: