LՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 13:00-ին, Գործադիրն արտահերթ նիստ է գումարելու:

ՀՀ կառավարությունը ներկայացնելու է օրենսդրական փոփոխության նախագիծ, որը կապ ունի Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու հետ:

Հիշեցնենք, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: