Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Բոշյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ:

«Ղեկավարվելով Հանրային ծառայության մասին օրենքի 9րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արման Բոշյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,-ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ:

Հիշեցնենք, որ այս պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: